Վաշինգտոնում ավիավթարի մասնակից օդանավերի սև արկղերը գտել են
Աշխարհում
12:27 31/01/2025
Աշխարհ

Վաշինգտոնում ավիավթարի մասնակից օդանավերի սև արկղերը գտել են

Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի հետաքննությունն իրականացնող Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հայտնել է, որ գտել են օդանավերի սև արկղերը։

CNN-ի փոխանցմամբ, խորհուրդը  հույս ունի, որ ավիավթարի պատճառների մասին նախնական զեկույցը պատրաստ կլինի 30 օրվա ընթացքում։ Այս պահին պատճառների մասին վաղ է խոսելը։

Հիշեցնենք, որ երեկ Ռեյգանի անվան օդանավակայանից ոչ հեռու բախվել են American Airlines Flight 5342 ինքնաթիռն ու  ռազմական Black Hawk ուղղաթիռը։

Օդանավում եղած բոլոր 64 անձինք մահացել են։ Տասնյակ մարմիններ դուրս են բերվել Պոտոմակ գետից, որտեղ ընկել է ինքնաթիռը բախումից հետո։ Այս պահին 14 մարդու մարմին դեռ չեն գտել։  Ուղղաթիռում երեք զինվորական է եղել։

Placeholder
Վաշինգտոնում ավիավթարի մասնակից օդանավերի սև արկղերը գտել են