Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու  6538 դիմորդ
Կրթություն, գիտություն
13:18 31/01/2025
Հայաստան

Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու 6538 դիմորդ

Փետրվարի 1-ը բուհի ընդունելության միասնական քննությունների 3-րդ օրն է։ Օտար լեզուներից քննություն է տեղի ունենալու 50 քննական կենտրոնում, որից 17-ը Երևանում է, 33-ը՝ մարզերում։

ԳԹԿ-ից հայտնում են, որ քննությանը մասնակցելու է 6538 դիմորդ, որից Երևանում՝ 2384-ը /2361-ը՝ անգլերեն, 12-ը՝ գերմաներեն, 7-ը ֆրանսերեն և 4-ը՝ իսպաներեն/։

Մարզերում անգլերեն է հանձնելու 4091, գերմաներեն՝ 43, ֆրանսերեն՝ 20 հոգի, ընդհանուր՝ 4154 դիմորդ։ Քննության տևողությունն օտար լեզուների դեպքում 2,5 ժամ է։ 

Placeholder
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլում օտար լեզուներից քննություն է հանձնելու 6538 դիմորդ