Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք հասել ենք նրան, որ հայ մարդը ԱԱԾ և ոստիկանության ուշադրությունը հայի արժանապատվությունը վիրավորող արարքի վրա հրավիրելու համար կարող է ձերբակալվել. Ավետիք Չալաբյան
Ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայր են եկել բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական-հասարակական գործիչներ։

«ՀայաՔվե» խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը ուղիղ եթեր է մտել Աջափնյակի դատարանից, որտեղ շուտով սկսվում է Հանրապետության Հրապարակում ադրբեջանցիների խրախճանքը տեսագրած Ղարիբ Բաբայանի դատը:
«Մենք հասել ենք նրան, որ հայ մարդը ԱԱԾ և ոստիկանության ուշադրությունը հայի արժանապատվությունը վիրավորող արարքի վրա հրավիրելու համար կարող է ձերբակալվել։ Ավելին, Քննչական կոմիտեն հիմա պահանջում է կալանավորել նրան»,-ասաց Չալաբյանն ու կոչ արեց, որ յուրաքանչյուր ոք իր բողոքը հայտնի տեղի ունեցածի դեմ։