Բնապահպան ակտիվիստները լուռ են. Ամեն խոսալը դատական հայց է
Իրավունք
19:05 01/02/2025
Հայաստան

Բնապահպան ակտիվիստները լուռ են. Ամեն խոսալը դատական հայց է

ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի վերաբերյալ քիչ առաջ հայտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը։ Միության անդամ ԶՊՄԿ-ն, «Թեղուտ»ը, «Լիդիան Արմենիա»-ը, «Գեոպրոմայնինգ»-ն ու մյուսներն անհանգստացած են արհմիության կողմից չարտոնված գործադուլով և ընկերության տարածքում ստեղծված իրավիճակով։

Հայտարարության մեջ տեղի ունեցողը որակվում է որպես ապօրինություն, ապա կոչ է արվում խնդիրները կառուցողական ճանապարհով լուծելու և երկրի առաջին հարկատուի բնականոն աշխատանքն անմիջապես վերականգնելու ուղղությամբ։

Ուշագրավ է, որ բնապահպաններն ու ակտիվիստներն այս օրերին լուռ են։ Դատալեքս համակարգում մի պարզ որոնումը ցույց է տալիս, թե միության կազմում ընդգրկված կազմակերպություններն ինչ քանակի դատական հայցեր են ներկայացրել ակտիվիստների, ԶԼՄ-ների դեմ։

«Ամեն խոսալը դա դատական պրոցեսի հայց է, մենք դրա ոչ ժամանակն ունենք, ոչ էներգիան, ոչ էլ փողերը, որ ծախսենք, գնանք պաշտպանվենք»,-մեզ հետ զրույցում ասաց Panorama.am-ի զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ։

Ավելի վաղ Panorama.am-ն անդրադարձել էր այս խնդրին։

Նախորդ տարի մոտ 3 տասնյակ կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, բնապահպանական կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ, ապա հիշեցնելով, որ բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը։

Placeholder
Բնապահպան ակտիվիստները լուռ են. Ամեն խոսալը դատական հայց է