Փորձել են այրել Գառնիկ Դանիելյանի մեքենան
Իրավունք
17:56 01/02/2025
Հայաստան

Փորձել են այրել Գառնիկ Դանիելյանի մեքենան

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ՀՅԴ գրասենյակի դիմաց կայանած մեքենան փորձել են այրել։ Մեքենայի դիմացի պլաստմասե հատվածն այրելու միջոցով մեքենայից թանկ պահեստամաս են արել։

«Հարցն արժողությունը չէ, ավտոն են ուզել վառել»,-«Հրապարակ»-ին ասել է պատգամավորը։

Panorama.am-ը զանգահարեց Դանիելյանին՝ պարզելու, արդյոք նա դիմե՞լ է ոստիկանություն, ի՞նչ կասկածներ ունի տեղի ունեցածի վերաբերյալ։ Պատգամավորը պատասխանեց՝ այս պահին խոսել չի կարող, տեղն անհարմար է։

Placeholder
Փորձել են այրել Գառնիկ Դանիելյանի մեքենան