Արամ Առաջինն ու ՀՅԴ-ական գործիչները քննարկել են  Հայոց gեղաuպանnւթյան հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները
Քաղաքական
17:09 03/02/2025
Հայաստան

Արամ Առաջինն ու ՀՅԴ-ական գործիչները քննարկել են Հայոց gեղաuպանnւթյան հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը փետրվարի 1-ին Անթիլիասի Մայրավանքում հանդիպել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ  Արամ Առաջինին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։

Placeholder
Արամ Առաջինն ու ՀՅԴ-ական գործիչները քննարկել են Հայոց gեղաuպանnւթյան հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները