Մոսկվայում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով ծանր վիրավnրվել է ԴԺՀ  բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը
Իրավունք
13:14 03/02/2025
Աշխարհ

Մոսկվայում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով ծանր վիրավnրվել է ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые паруса» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, չորսը, նախնական տվյալներով, վիրավորվել են և գտնվում են ծանր վիճակում։ «Ինտերֆաքս»-ին հայտնել են առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունից։

«Տուժածներն այս պահին հոսպիտալացված են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - հայտնում են վարչությունից։

Մեկ զոհի և չորս վիրավորի մասին տեղեկությունը հաստատել են ՆԳՆ Մոսկվայի շտաբից։
«Ինտերֆաքս»-ին իրավապահ մարմիններից հայտնել են, որ Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые паруса» բնակելի համալիրում պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է Արմեն Սարգսյանը՝ նույն ինքը՝ Արմեն Գորլովսկին։

«Սարգսյանը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ըստ բաց աղբյուրների, Սարգսյանը գլխավորել է Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար,  կամավորական գումարտակներից մեկի  հիմնադիրն է։

Placeholder
Մոսկվայում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով ծանր վիրավnրվել է ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը