Թուրքիայում կարող են արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր
Քաղաքական
19:43 03/02/2025
Տարածաշրջան

Թուրքիայում կարող են արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր

Թուրքիան Ավստրալիայից հետո կարող է դառնալ 2-րդ երկիրը, որտեղ 16 տարեկանից ցածր քաղաքացիներին արգելվի օգտվել սոցցանցերից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածնքերի  նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Հարցին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ արդեն մշակվում է համապատասխան կանոնակարգ:

«‎Հասարակության մեջ ժանտախտի պես տարածված էկրանային կախվածությունը մեր օրակարգում է։ Մենք դիտարկում ենք տարբեր կանոնակարգեր։ Իմ կյանքում ծխախոտ կամ ալկոհոլ չկա։ Նման կախվածություն չի էլ եղել»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Ավստրալիայում ընդունված օրենքը գործում է այնպիսի հայտնի հարթակների համար, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը և X-ը (նախկինում՝ Twitter)։ Բացառություն է արվել Google Classroom-ի, YouTube-ի, մեսենջերների և առցանց խաղերի համար, որոնք հասանելի են մնում երեխաներին:

Placeholder
Թուրքիայում կարող են արգելել մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր