Շոլցն Ուկրաինային օգնելու Թրամփի պայմանը  «էգոիստ» է որակել
Քաղաքական
17:13 04/02/2025
Աշխարհ

Շոլցն Ուկրաինային օգնելու Թրամփի պայմանը «էգոիստ» է որակել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի աջակցությունը շարունակելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայմանը էգոիստ է  որակել։ Այս մասին գրում է «Եվրոնյուզ»-ը։ 

Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ օգնության դիմաց ակնկալում է մուտք Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հողային պաշարներին։

Օլաֆ Շոլցը դատապարտել է Թրամփի այդ առաջարկն ու նշել.
«Շատ եսասիրական, շատ եսակենտրոն կլինի օգտագործել երկրի ռեսուրսները պաշտպանական կարողությունները ֆինանսավորելու համար»,-ասել է Շոլցը երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո:

Կանցլերն ասել է, որ հազվագյուտ մետաղները պետք է օգտագործվեն պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար։

«Դա լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք ահռելի ավերածությունները։ Երկրի ռեսուրսները պետք է օգտագործվեն ֆինանսավորելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է պատերազմի ավարտից հետո»,- ընդգծել է Շոլցը։

Placeholder
Շոլցն Ուկրաինային օգնելու Թրամփի պայմանը «էգոիստ» է որակել