«Հրապարակ». Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել
Օրվա մամուլ
08:42 04/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, և նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել և իր աջակցությամբ շահել տենդերը: Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:

Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, և պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Փաշինյանի և Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել