Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Անի Երանյանի եղբոր անակնկալը նրա ծննդյան տարեդարձին ու դերասանուհու շոկային արձագանքը
Դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը, որ վերջին տարիներին բնակություն հաստատել ԱՄՆ-ում, երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։
Նրա սոցցանցերի էջերը ողողված էին երգչուհիների, դերասանների, մեյքափ արտիստների, հարազատների, ընկերների ու այլոց շնորհավորական խոսքերով, բարեմաղթանքներով, նրա մասին ջերմ խոսքերով։
Անին այսօր ինսթագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ինքը մի քանի մտերիմների հետ նշում է տարեդարձը, երբ ներս է մտնում եղբայրը։ Անիի արձագանքն ուղղակի շոկային է։
«Ու արդյո՞ք կա ավելի երջանիկ մարդ քան ես։
Աստված իմ, շնորհակալ եմ ինձ օրհնելու ու այսքան սիրելու համար։
Էմոցիաներս աննկարագրելի են ...
Իմ միս ու արյուն, իմ հարազատ ախպեր։
P.S. Ծնունդիս ամենամեծ անակնկալը»,-տեսանյութին կից գրել է նա։