Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց
Տարածաշրջան
11:16 05/02/2025
Տարածաշրջան

Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց

Թուրքիայի Անթալիա նահանգում միջքաղաքային ավտոբուս է թռել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով տուժել է 33 մարդ։ Վթարի մասին չորեքշաբթի հայտնել  է TRT Haber-ը։

Վթարը տեղի է ունեցել Գազիփաշա միկրոշրջանում, ավտոբուսը Անթալիայից ուղևորվում էր Թուրքիայի արևելքում գտնվող Ադըյաման շրջան։

«Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան ճանապարհից դուրս է ընկել դեպի ձորը։ Վթարի հետևանքով տուժել են 30 ուղևորներ, վարորդը և նրա երկու օգնականները»,– հաղորդում է հեռուստաալիքը։

«Տուժածներից 8-ը անչափահասներ են եղել։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հավելել է TRT-ն։

Իր հերթին DHA գործակալությունը հայտնում է, որ ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց և ընկել 25 մետր բարձրությունից։ Գործակալությունը մանրամասնում է, որ տուժածներից 10-ի վիճակը ծանր է։

Placeholder