Ստորագրվել է  «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը
Քաղաքական
22:15 05/02/2025
Տարածաշրջան

Ստորագրվել է «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են.

«Տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած  պատվիրակությունների հանդիպումը:

Երկուստեք կարևորվել է Հայաստան - Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը։

Placeholder
Ստորագրվել է «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը