Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը՝ «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն և աշխարհի նախկին առաջին ռակետ, կիսվել է իր մտքերով իր կարիերայի ընթացքում խաղադաշտում գտնվող ամենադժվար մրցակիցների մասին:
«Չեմ կարող առանձնացնել Ռոջեր Ֆեդերերից և Նովակ Ջոկովիչից որևէ մեկին։ Իմ կարիերան անքակտելիորեն կապված է նրանց հետ, և նրանք են ինձ ոգեշնչել անընդհատ կատարելագործվել:
Անկասկած, մենք միմյանցից շատ հաղթանակներ ենք «խլել», բայց արդար է ասել, որ այս երկու խաղացողների շնորհիվ ես հասել եմ մեծ բարձունքների։ Մենք նպաստեցինք, որ մեր կարիերան երկար լինի»,- sport.ru-ի հաղորդմամբ, իսպանացու խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
38-ամյա Ռաֆայել Նադալը 2024-ի նոյեմբերի վերջին հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: Նա ունի 22 «Մեծ սաղավարտի» տիտղոս և 92 հաղթանակ ATP մրցաշարերում, այդ թվում՝ ռեկորդային 63 գավաթ։