Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրեն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին. Ահազանգ
Առողջություն
09:01 05/02/2025
Հայաստան

Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում, իսկ ՀՎԿԱԿ տնօրեն ազատում է պրոֆեսիոնալ համաճարակաբաններին. Ահազանգ

«Սուր շնչառական վարակների պիկ է Հայաստանում։ Հիվանդանոցներում , հատկապես մանկական բաժանմունքներում մեծաթիվ են թոքաբորբերով, օտիտներով, օբստրուկտիվ բրոնխիտներով ևալյ ախտորոշումներով հիվանդները։ Իսկ ինչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը ի դեմս ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ»,-գրում է  Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։

Նա մանրամասնում է.

«Կենտրոնում նշանակված է մի տնօրեն, որը  հերթով ազատում է աշխատանքից պրոֆեսիոնալ համաճարակաբաններին, մանրէաբաններին, վարակաբաններին և այլոց, և նշանակում իր շրջապատի «տաղանդավոր» ընկերներին, որոնք  ազգային կենտրոնում ապահովում են,  օրինակ , անվտանգությունը, ակտիվ կատարում են կենտրոնի աշխատակիցների ներկա-բացակաները և օպերատիվ տեղեկատվություն հասցնում շեֆին։

Հ․Գ․ Կարևորը ՇԵՖՆ է, իսկ վարակները թող տարածվեն։ Ոչինչ,  մեր հիվանդները  ընբռնումով կմոտենան»։

Placeholder