Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ կրակngների դեպքով դեռ ձերբակալվածներ չկան
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Panorama.am-ին փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով: Կա մեկ վիրավոր, մեկ մահացած անձ: Այս պահին ձերբակալված անձինք չկան։
ԶԼՄ-ներում տարածված լուրերի համաձայն, կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, վիրավորում ստացածը Ախտոյանի ընկերն է։ Նրանք փորձել են միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։