Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տոչիլին. Զախարյանը պետք է փորձի ապացուցել, որ ունակ է խաղալ մեկնարկային կազմում
Ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը 2023 թվականից հանդես է գալիս իսպանական «Ռեալ Սոսյեդադում»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ խաղադաշտ։ Սակայն անցած շաբաթավերջին նա փոխարինման է դուրս եկել Պրիմերայի «Օսասունայի» դեմ խաղում (1:2):
ԲԿՄԱ-ի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիշինի կարծիքով, ռուս ֆուտբոլիստը պետք է արդարացնի մարզչի վստահությունը։
«Երբ հավաքականի գլխավոր մարզիչը վստահում է քեզ, դա հոգեբանորեն շատ է օգնում։ Դժվար կլիներ, եթե մարզիչը չվստահեր։ Բայց հիմա Զախարյանը պետք է արդարացնի մարզչի վստահությունը,- Գրիշինի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
«Սոչիի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը կարծում է, որ Զախարյանին անհրաժեշտ է հաղթահարել կարիերայի բարդ փուլ։
«Միշտ կարելի է հեռանալ: Արսենը պետք է փորձի ապացուցել, որ ունակ է խաղալ մեկնարկային կազմում, այս մակարդակով, այս թիմում: Զախարյանը պահանջված ֆուտբոլիստ է, և նրա վնասվածքների շարքը նրա կյանքում պարզապես դժվար փուլ է, որը նա պետք է անցնի,- Տոչիլինի խոսքերն է մեջբերում Match TV-ն։