Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության  վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը
Քաղաքական
22:30 06/02/2025
Տարածաշրջան

Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը

Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են.

«Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: 

Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականության շրջանակում ԻԻՀ համար առանձնակի նշանակություն ունի կապերի զարգացումը ՀՀ հետ: 

Իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության  վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը: 

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության ջանքերը և նշել, որ այդ համապատկերում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հարաբերությունների առավել խորացումը հարևան ու բարեկամ Իրանի հետ»:

Placeholder
Իրանի ԳՇ պետի տեղակալը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը