Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում. Մասնագետի խորհուրդ
Առողջություն
14:40 06/02/2025
Հայաստան

Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում. Մասնագետի խորհուրդ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացությունների տեսակներից մեկն է։ Դեպքերի շուրջ 99%-ը արձանագրվում է կանանց մոտ, տղամարդկանց մոտ հանդիպում է հազվադեպ։

Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում և կիրառվում է համապատասխան բուժում։

Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնները բազմազան են՝

.ընտանեկան նախատրամադրվածություն,
.վաղաժամ կամ ուշացած դաշտանադադար,
.մարմնի ավելորդ քաշ և ճարպակալում,
.ցածր ֆիզիկական ակտիվություն,
.խրոնիկ սթրեսային իրավիճակներ,
.ծխախոտի, ալկոհոլի և անառողջ սննդի օգտագործում և այլն։

Կարևոր է հիշել՝

. Ամսական անհրաժեշտ է կատարել կանոնավոր ինքնազննում:
. Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում։
.40-ից բարձր տարիքի կանանց խորհուրդ է տրվում անցնել կրծքագեղձի ամենամյա հետազոտություն:

Կրծքի գոյացությունների մեծ մասը կարող են քաղցկեղային չլինել։

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման եղանակներն են՝
.կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային թերապիան՝ որը կարող է նշանակվել վիրահատությունից առաջ կամ հետո,
. վիրահատական բուժումը,
. ռադիոթերապիան:

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է ամբողջական բուժման կուրսից։

Placeholder
Եթե կրծքում անսովոր գոյացություն է շոշափվում, անհրաժեշտ է դիմել բժշկի, անգամ եթե այն Ձեզ ցավ չի պատճառում. Մասնագետի խորհուրդ