Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ և չհայտարարագրել ոչ մի լումա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաև հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։
Կառավարությունը պարտադրողական թեզեր է «կերակրում» լսարանին, իսկ լսարանը բողոքում և բոյկոտում է։ Սրան ի պատասխան, փոխարենը հայտարարագրումը դադարեցնելուն, իշխանությունը «գայթակղիչ» առաջարկներ է անում. օրինակ՝ «Հայտարարագրեք ձեր երեխայի ուսման համար վճարված գումարը, և դրա փոխարեն կվերադարձվի 100 հազար դրամ»։
Իսկ հայտարարագիր չլրացնելու դեպքում՝ ամեն բան այդքան էլ սարսափելի չէ։ Հայտարարագրում առկա թերի տվյալների համար անձը կարող է այն լրացնել 2-րդ անգամ։ Անձին ևս մեկ շանս տալիս է Պետական եկամուտների կոմիտեն շտկման համար։ 3-րդ դեպքում քաղաքացիներին կտրվի նախազգուշացում։ 4-րդ դեպքում, շտկումները չուղղելուց հետո, քաղաքացին տուգանվում է 5.000 դրամ, իսկ 1 մլրդ համախառն ներքին արդյունք հայտարարագրած անձանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ կկազմի։
700 հազար հայտարարատու անձից մինչ այժմ լրացրել է 4 հազար 400 մարդ, իսկ մյուսները նախընտրում են տուգանվել 5.000 դրամ և այլևս չլրացնել հայտարարագիր։
Իշխանության «սպառնալիքն» էլ մեկն է՝ այդ դեպքում կզրկվեք 100 հազար դրամ սոցիալական հետվճարից։ Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ և չհայտարարագրել ոչ մի լումա։ Եվ սա կհանգեցնի կանխիկի շրջանառության աճին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։