Կոբախիձե. Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին  մինչև 2030-ը ձեռնմխելի է, գնդակն այժմ Բրյուսելի դաշտում է
Քաղաքական
15:14 07/02/2025
Տարածաշրջան

Կոբախիձե. Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030-ը ձեռնմխելի է, գնդակն այժմ Բրյուսելի դաշտում է

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրանյուզին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը մինչև 2030 թվականը։

1tv.ge-ի հաղորդմամբ, նա խոսել է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների գործընթացում Բրյուսելի կողմից ավելի մեծ ճկունության անհրաժեշտության մասին։

Ըստ Իրակլի Կոբախիձեի, այժմ գնդակը Բրյուսելի դաշտում է, և միությանը անհրաժեշտ է ավելի շատ ճկունություն նոր անդամների նկատմամբ իր մոտեցման հարցում: Նրա խոսքով, Վրաստանը բավական զգալի մարտահրավերներ ունի եվրոպական բյուրոկրատիայի հետ, թեև ինքը բավականին լավատես է, որ 2030 թվականին երկիրը կդառնա Եվրամիության անդամ։

«Մենք անշեղորեն կշարունակենք շարժվել դեպի այդ նպատակը և հուսով ենք, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումն ավելի արդարացի կլինի»,- ասել է վարչապետը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանի և Եվրամիության միջև այսօր առողջ հարաբերությունների բացակայության պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական ​​քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, և եթե այդ քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կբարելավվի։

«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է: Մենք շահագրգռված ենք Եվրամիության հետ առողջ հարաբերություններով, ինչն այս փուլում չենք տեսնում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե վրացական քաղաքականությունն է, այլ եվրոպական բյուրոկրատական ​​քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ։ Այնպես որ, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Placeholder
Կոբախիձե. Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030-ը ձեռնմխելի է, գնդակն այժմ Բրյուսելի դաշտում է