Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ ԳԱԱ-ն մեկնարկել է «Գիտությունը մարզերում» ճանաչողական այցերի շարք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան մեկնարկել է ճանաչողական այցերի շարք՝ «Գիտությունը մարզերում» խորագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից
«Նպատակն է Հայաստանի տարբեր համայնքներում երիտասարդների և դպրոցականների շրջանում ներկայացնել գիտության ժամանակակից ձեռքբերումները, ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հետ, ծանոթացնել հիմնարար և կիրառական գիտության խնդիրների հետ՝ նրանց ներգրավելով գիտական միջավայր:
Առաջին այցը կատարվեց ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո բնակավայրի միջնակարգ դպրոց։ Այստեղ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատողներ Արմեն Սարգսյանը և Գագիկ Միքայելյանը, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Էլյա Սաֆարյանը դպրոցականներին ներկայացրին բակտերիաների և մանրէների հետ կապված ժամանակակից հետազոտություններ, այդ թվում՝ կապված գենային ճարտարագիտության հետ, սպիտակուցների սինթեզի գործընթացում պլազմիդների օգտագործման հետ։
Լուսանկարներում դպրոցականները թողնում են իրենց մատնահետքերը Պետրի թասիկում, որն իր հերթին առաջացնում է «մանրէային հետք»։ Երիտասարդ գիտնականները գիտափորձերի միջոցով աշակերտներին ծանոթացրին այն տեխնոլոգիաների հետ, որոնք կիրառվում են կինոարտադրության մեջ։
Երիտասարդ գիտնականների ճանաչողական այցերը Հայաստանի տարբեր համայնքներ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում»,- ասվում է հաղորդագրությունում։