Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպում
Քաղաքական
21:38 07/02/2025
Տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպում

Փետրվարի 7-ին, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ռազմագերիների, կալանավորված և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու հարցի շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանձնաժողովների միջև երկկողմանի քննարկումները ։
 

Placeholder