Սննդի կետերի ՀԴՄ-ների QR-ով փորձել են վճարում կատարել հանրային տրանսպորտում
Քաղաքական
14:07 07/02/2025
Հայաստան

Սննդի կետերի ՀԴՄ-ների QR-ով փորձել են վճարում կատարել հանրային տրանսպորտում

«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանն ու հրապարաել այս լուսանկարները։

Դրանցից կարելի է ենթադրել, որ սննդի կետերում  Թել Սել-ի տերմինալով վճարելու դիմաց տրված կտրոնի վրա եղած QR կոդ քաղաքացիները փորձել են օգտագործել հանրային տրանսպորտով երթևեկելիս։

«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով  անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,-գրել է քաղաքապետի խոսնակը։

Placeholder
Սննդի կետերի ՀԴՄ-ների QR-ով փորձել են վճարում կատարել հանրային տրանսպորտում