Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Critics Choice Awards-ում
Կալիֆորնիայում կայացել է Critics Choice Awards-ի` «Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության 30-րդ արարողությունը։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է hայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը;
Անորան՝ Բրուքլինի սեքս ոլորտի ախատակից է, նա կարող է Մոխրոտի բախտին արժանանալ, քանի որ հանդիպում է ռուս օլիգարխի որդուն ու ամուսնանում։ Բայց երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթը հայտնվում է սպառանլիքի ներքո, քանի որ տղայի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար:
Մանհեթեն ստրիպտիզ ակումբում աշխատող Անորան նախընտրում է, որ իրեն Անի կոչեն, նաև մի քիչ ռուսերեն գիտի, որ սովորել է տատիկից։
Անմեղ, առատաձեռն Իվանը տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծ մասը նրա հոր տարիքին են և հաճախ էլ ասում են՝ դու նման ես իմ 18-ամյա դստերը: Իվանից ընդամենը երկու տարով մեծ Անին բռնում է նրա ձեռքն ու տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերն էլ դառնում են ֆիլմի գլխավոր թեման։