Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ
Իրավունք
15:44 08/02/2025
Աշխարհ

Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Վանդալը վնասել է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում գտնվող հնագույն մոմակալները՝ բարձրանալով եկեղեցու խորան։

Ռումինիայի 40-ամյա քաղաքացին հատակին է նետել վեց մոմակալ (յուրաքանչյուրը մոտ մեկ մետր բարձրությամբ) և ծածկոցը։ 19-րդ դարի իրերի արժեքը 30 հազար եվրո է։ Տաճարի անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են խուլիգանին ու ուղեկցել Վատիկանի ոստիկանություն։ Նրա դեմ վնասի փոխհատուցման պահանջ է ներկայացվել։ Չի բացառվում, որ նրան արգելել բնակվի Հռոմի վարչական շրջանում։

Corriere della Sera թերթը գրում է, որ արարքի պատճառները դեռ չեն բացահայտվում։

 Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ անձը տառապում է հոգեկան խանգարումով։

«Այս անձը տառապում է հոգեկան լուրջ խանգարումներով և հանձնվել է Իտալիայի իշխանություններին», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։

Placeholder
Վատիկանում տղամարդը Սուրբ Պետրոսի տաճարում կոտրել է 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ