Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան
Քաղաքական
13:16 08/02/2025
Հայաստան

Իմ և Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ. Աղազարյան

«Ազգային ժողովում իմ և պարոն Քյարամյանի միջադեպը չէր կարող լինել  մանդատից հրաժարվել պահանջելու պատճառ, դա ընդամենը  առիթ էր»,-այսօր նոր կուսակցության համագումարում հայտարարեց նախկին ՔՊ-ական, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։



Նա նշեց, Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ավտորիտար կառավարում։

«Ուժեղ իշխանությունը հիմնված է օրենքի, ոչ թե մի մարդու կամքի վրա, եթե ամեն բան դրվում է մի մարդու վրա, նրա սխալվելը կարող է ճակատագրական լինել։ Հետևաբար թույլ տալ, որ ամեն բան որոշի մեկ մարդ, անընդունելի է։ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար թաքնված կառավարումը բացահայտվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ինքն է  հորդորել ԲԴԽ նախագահին՝ հրաժարվել պաշտոնից»,-ասաց նա։

Placeholder