«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է քրեական հեղինակությունների հետ
Օրվա մամուլ
09:02 08/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է քրեական հեղինակությունների հետ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, թե իբր «պայքարում» է քրեական են թամշակույթի դեմ, փաստերը այլ բան են խոսում: Փաշինյանի իշխանության օրոք քրեական հեղինակություններն ու օրենքով գողերը դատարաններում կա՛մ արդարացվում են կա՛մ էլ հայտնվում են ազատության մեջ ու մի բան էլ որոշ ՔՊ-ականների հետ հարցեր քննարկում։

Երեկ ողջ Գյումրին զարմացել էր, որ Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քրեական հեղինակության որդուն մարզպետարան էր տարել, իր կողքին նստեցրել ու Կադաստրի Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հարց էր քննարկում։ Լուսանկարում մարզպետ Առուշանյանի կողքին նստածը Գյումրու շուկայի սեփականատերերից է, առավել հայտնի քրեական հեղինակություն «Շարամ» մականվամբ Ռուդիկ Խոջոյանի որդին։ ՔՊ-ական մարզպետը նրան տարել նստեցրել է իր կողքին, որ մարտին կայանալիք ընտրություններում քրեական աշխարհի ներկայացուցիչները ՔՊ-ի համար աշխատեն:

Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին Ռուդիկ Խոջոյանի տանը հայտնաբերվել էր «Նագան» մոդելի 7,62 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ: Քրեական հեղինակություն 56-ամյա տղամարդը ձերբակալվել էր ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու կասկածանքով։ Իսկ հիմա ազատության մեջ է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը սերտաճում է քրեական հեղինակությունների հետ