Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երիտասարդն ընկել է 15 հարկանի շենքի պատուհանից։ Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգի ակադեմիական թաղամասում։ Այդ մասին «Evil Ekaterinburg» Telegram ալիքին հայտնել են շենքի բնակիչները։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին Չկալովի փողոցի թիվ 242 տանը, ըստ ականատեսների, դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու բժիշկները, իսկ որոշ ժամանակ անց ընկած տղամարդու մարմինը ծածկվել է սև պոլիէթիլենով։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մահացածը 18 տարեկան է եղել և ընկել է վերջին հարկից։ Ողբերգությունից առաջ երիտասարդը, հավանաբար, առնչվել է թմրամոլների խմբի հետ։
«Կառուցապատողները վերջերս նույն շենքում բնակեցրել են թմրամոլի։ Դա հին տունը է, քանդելու պատրվակով այստեղ բնակարան են գնել։ Կարծում եմ՝ այստեղ հստակ կապ կա, քանի որ տղան այդ ընթացքում սկսել է տարօրինակ վարքագիծ դրսևորել։ Հիմա շրջում են՝ հարցաքննելով ամբողջ շենքը»,- հայտնեցին բնակիչները։
Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեն դեռևս չի մեկնաբանել կատարվածը։