Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական. Արամ Օրբելյան
Իրավունք
17:00 10/02/2025
Հայաստան

Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական. Արամ Օրբելյան

«Երբ որ հարկային բեռը  վեց ամսվա ընթացքում կամ մեկ տարվա կտրվածքով ավելանում է  5-6 անգամ, սահմանադրականության խնդիրներ են առաջացնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Ըստ նրա, այդ տեմպով հարկային բեռի ավելացումը,  առանց անցումային մի քանի փուլերի, պրոբլեմատիկ է։

«Երկրորդ խնդիրն արդեն ուղղակիորեն կապված է փաստաբանական ծառայությունների հետ։ Փաստաբանական ծառայությունները սահմանադրությամբ երաշխավորված, մարդու իրավունքների  պաշտպանության համար անհրաժեշտ նախապայման են»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա, փաստաբանական շուկայում կարող են մեծ վերադասավորումներ լինել՝ որոշ չափով բացասական։

«Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական՝ չթողնելով այլընտրանք»,- ընդգծեց Արամ Օրբելյանը։

Նա նաև նշեց, որ սա տարբերակված, վատ վերաբերմունք է իրավաբանական  ծառայություն մատուցող ամբողջ խմբի միջից  հավելյալ որակավորում ունեցող, փաստաբանական դպրոց, ակադեմիա ավարտած անձանց նկատմամբ։

«Սա նոււյնպես իր հերթին խնդրահարույց է։

Ինչ պատճառով է սա արվում, կլինի  խտրականություն, թե ոչ, չեմ ուզում քննարկման առարկա դարձնել, հիմք ունեմ  պնդելու, որ կարող է նաև դա է, փորձում են ճնշումներ գործադրել, բայց ինքնին գործողություններն ունեն սահմանադրականության, տրամաբանության խնդիր»,- ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր փաստաբանները գործադուլ են անում՝ պահանջելով ՀՀ կառավարությունից  օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, հատկապես անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Placeholder
Այս ռեֆորմն ինքնին դառնում է հակասահմանադրական, հակատրամաբանական. Արամ Օրբելյան