Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ, բայց դեռ չի հասել իր օպտիմալ մարզավիճակին։
Կիրակի օրը Զախարյանը պահեստայինների նստարանին էր Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:1): Ավելի վաղ նա խաղադաշտ դուրս չէր եկել նաև «Օսասունայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ խաղում (2:0):
«Արսենը թիմում է և պատրաստ է խաղալ, բայց նախկին վնասվածքների պատճառով դեռևս ռիթմ ու կայունություն չունի»,- rsport.ria.ru-ին ասել են ակումբի մամուլի ծառայությունից։
Զախարյանը 21 տարեկան է։ Նա իսպանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Ընդհանուր առմամբ, Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։