Լիլիթ Սահակյան. Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ
Կրթություն, գիտություն
17:19 10/02/2025
Հայաստան

Լիլիթ Սահակյան. Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ

«Այո, Երևան քաղաքը ոչ միայն օդի, այլև շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների առումով բազմաթիվ աղտոտիչներով աղտոտված է բամաթիվ տարիներ»,- «Իրազեկ սպառող» հաղորդաշարի ժամանակ հայտնել է ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լիլիթ Սահակյանը՝ խոսելով Երևանի օդի աղտոտվածության և շրջակա միջավայրի խնդիրների մասին։

Գիտնականը ցավով նշեց, որ դեռևս խորհրդային տարիներից օդի աղտատվածությամբ Երևանն  այլ քաղաքների թվում առաջատարներից է ու այդ դիրքերը պահպանում է մինչ այսօր։

«Մեր բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ»,-ասաց նա։

Լիլիթ Սահակյանն ընդգծեց, բնապահպանության ու այլ ոլորտներում Հայաստանը չունի հռչակած առաջնահերթություններ, չի իրականցվում ռիսկահեն մոնիտորինգ։

«Փոխգործակցությունը գիտության ու պատկան մարմինների միջև շատ դեպքերում ձգտում է զրոյի։ Շրջակա միջավայրի նախարարությունը, տարբեր պատկան մարմիններ երբմեն քննարկումներ են կազմակերպում բնապահպանական բնույթի ու դե ֆակտո, դե յուրե միակ միջազգային մակարդակոբ հետազոտություն անող կենտրոնին կարող են չհրավիրել, քանի որ դու գնում ես ու հայտնում ես գիտության տեսակետը։ Գիտնականը պետք է կարծիք չունենա, պետք է որպես ելակետ ունենա գիտական հետազոտությունը»,-ասաց Սահակյանը։

Մանրամասները՝ հղումով։

Placeholder
Լիլիթ Սահակյան. Երևանն աղտոտված եղել է, կա ու եթե այսպես շարունակենք, կմնա երկար տարիներ