Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջապահության «սուրբ» կովը, սա արդեն ժողովրդավարության տոտալ ոտնահարում է․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Առողջապահության «սուրբ» կովը
Առողջապահական համակարգում տարօրինակ, քաոտիկ իրավիճակ է՝ սուր շնչական վիրուսային հիվանդությունների, սեզոնային գրիպի հիվանդացության, հիվանդանոցային դիմելության աճ է արձանագրվում, որի արդյունքում հիվանդ քաղաքացիները կամ նրանց ընտանիքի անդամները ծանոթ-բարեկամով բժշկական կենտրոններ են փնտրում, որպեսզի իրենց հիվանդանոցային բուժումը կազմակերպեն: Իհարկե, այս ամենը չի կարելի համարել առողջապահության գլխին ընկած հանկարծակի բեռ, դեռևս 2024թ-ի աշնանն ԱՀԿ-ն հայտարարեց տեղեկատվություն՝ սեզոնային վարակի հետ կապված սպասվող իրավիճակի վերաբերյալ, ավելին՝ հավանական համարեց, որ 2025թ. հունվարի 20-ից - փետրվար ժամանակահատվածում կգրանցվի հիվանդացության ցուցանիշի պիկ:
Շատ հետաքրքիր է, որ առողջապահության նախարարությունը տարօրինակ անհաղորդ է այս իրավիճակին: Եվ առողջապահության նախարարության և ՀՎԿԱԿ-ի պաշտոնական կայքերում պատշաճ տեղեկատվություն սեզոնային գրիպի մասով բացակայում է, տպավորությունն այնպիսինն է, որ սեզոնային գրիպի հետ կապված առողջապահական խնդիրների, վերակենդանացման բաժանմունքներ փնտրող քաղաքացիների հետ իրենք որևէ աղերս չունեն:
Պոլիկլինկաներում, ամբուլատորիաներում հիվանդների պակաս չկա, ԱԱՊ բժիշկերը օրական մինչև 40 հիվադ են ընդունում, դեղատներում հակավիրուսային, հակամիկրոբային, խորխաբեր և այլ դեղերի պակաս կա, իսկ գներն էլ՝ բարձր են: Բժշկական կենտրոնները ծանրաբեռնված են, հատկապես վերակենդանացման բաժանմունքներ հասնելու և/կամ պետական պատվերով բուժվելու համար անհաժեշտ է՝ խնամի , ծանոթ բարեկամ, խնդրանքներ և այլն:
Այս իրավիճակը հետևանք է ոչ արդյունավետ կառավարմարման: Իրավիճակը կանխատեսելի էր, հետևաբար ամեն ինչ պետք է նախապատրաստվեր.
Առնվազն անհրաժեշտ էր ապահովել քաղաքացիների իրազեկվածությունը.
-Առաջին՝ սեզոնային գրիպի դեմ անձնական կանխարգելիչ միջոցների կիրառման վերաբերյալ,
-Երկրորդ՝ քաղաքացիներին ամենամատչելի ձևով տեղեկացնել, թե որ պետական պատվերով ԲԿ-ներում և ինչ բժշկական ծառայություններ են գործում, որտեղ կարող են հետազոտվել և այլն:
-Երրորդ՝ առողջապահության նախարարությունում թարմացնել բժշկական կենտրոնների բուժական մասով թողունակության վերաբերյալ տեղեկատվությունը և համապատասխան միջոցներ կիրառել:
ՀՀ առողջապահության նախարարություն, այն ջատագովությամբ, որ ՊԱԳ-ի փորձագետներին հանձնարարել եք Բկ-ների պետական պատվերի դեպքերը մերժել ( որի համար պարգևատրում եք նրանց), հիմա էլ հանձնարարեք նրանց հետևեն, որ բժշկական կենտրոններում հիվանդներին չմերժեն: Ձեր իրական գործառույթը դա է:
Սակայն իրականության մեջ պաշտոնական կայքում կամ մեկ այլ հարթակում չկա որևէ տեղեկատվություն, թե որ բժշկական կենտրոններում ինչ բժշկական ծառայություններ են պետական պատվերով մատուցվում: Հիվանդ քաղաքացիներին հաճախ ԲԿ-ներում պատասխանում են, որ պետական պատվեր չունենք, վճարեք կամ այլ հիվանդանոց դիմեք, քաղաքացին չունի որևէ իրեղեն ապացույց՝ հակդրվելու կամ պնդելու՝ իր բուժումը կազմակերպելու համար:
Ստացվում է, որ օրինակ բանկային գաղտնիքը «սրբազան կով» չէ, այն ժողովրդավարական երկրում կարող է բացահայտվել, բայց, ա՛յ, պետական պատվերի բժշկական ծառայությունները հուժ գաղտնի են:
Հիշեցում
«Ժողովրդավարություն» քաղաքական ռեժիմի պարագայում ժողովուրդը հանդիսանում է լեգիտիմ իշխանության միակ աղբյուրը և հասարակության յուրաքանչյուր անդամի համար պահանջում է մի շարք իրավունքների ապահովում, այդ թվում նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքը, իսկ ժողովրդի կողմից ընտրված կառավարիչները պարտավոր են բոլոր պայմանները կազմակերպելու՝ նրանց իրավունքների իրացնելու համար:
Նիկոլ Փաշինյան, «հասկանալի է», որ առողջապահության նախարաությունը Ուիգմոր բժշկական կենտրոնի 600մլն. աննախադեպ ֆինանսավորման շուրջ աղմուկից հետո, ֆորմալ փոխեց բժշկական կենտրոնների հետ պայմանագրի ձևը, այն անվանելով չսահմանափակվող բյուջեով հրապարակային օֆերտայի պայմանագիր և 2024 թվականից Պտեական բյուջեից բժշկական կենտրոններին ըստ ծրագրերի տրվող գումարները դարձան «սուրբազան կով», բայց որ պետական պատվերով բժշկական ծառայությունների կառուցվածքն էլ է «սուրբազան կով», սա արդեն ժողովրդավարության տոտալ ոտնահարում է:
Մի հավելում ևս․ Հանձնարաեք պաշտոնական կայքում թարմացնել «մահճակալներ» դարանը՝ , հանկարծ որևէ քաղաքացի կմտնի և կտեսնի ԲԿ-ներում ազատ վերակենդանացման մահճակալներ, որը մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում»: