Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ցանկանում են իրենց մանկլավիկներին պատասխանատվությունից ազատեն՝ կեղտոտ գործերը շարունակելու համար. Արթուր Չախոյան
«Ամբողջ գործի ընթացքը քաղաքական ծածկադմփոց չէ, բա ինչ է, եթե դեպքը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի ընտրությունների հաջորդ օրը»,-Ավանի առաջին ատյանի քրեական դատարանի առաջ հայտնեց հասարակական գործիչ Արուր Չախոյանը՝ ամփոփելով 2023 թվականի հոյկտեմբերին իր դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստի արդյունքները։
Հիշեցնենք, որ այդ օրը, ըստ Չախոյանի, երեք հոգով մթության քողի տակ հարձակվել են իր վրա՝ փորձելով դանակահարել։ Արթուր Չախոյանին հաջողվել է վնասազերծել հարձակվողներից մեկին՝ Էդգար Կուչուկյանին, որին տեղափոխել են ոստիկանություն և այս պահին դատարանում նստած է մեղադրյալի աթոռին։
Նրա խոսքով՝ նույնիսկ ԱԺ-ում որոշ պաշտոնյաներ հաստատել են, որ դատարանների, իրավապահ մարմինների բոլոր կառույցների վրա ճնշումնրե են գործադրում։
Չախոյանը հայտնեց, որ քննիչի կողմից տեղանքի զննության ժամանակ պարզ երևում է, որ դեպքի վայրում տեսախցիկներ կան, որոնք օբյեկտիվ քննության դեպքում պետք է առգրավվեին։
Ըստ Չախոյանի՝ քննության ընթացքում էլ ինքը հարցրել է քննիչին, թե արդյոք վերցնելու են տեսախցիկի ձայնագրությունները և ստացել դրական պատասխան։ Բայց երբ գործն ամփոփվել է, պարզվել է, որ տեսագրությունները չեն վերցվել, իսկ հետագայում հնարավոր չի եղել վերցնել, քանի որ դրանց պահպանման ժամկետներն անցել է։
Արթուր Չախոյանը մինչ այդ իր անձնական ուսումնասիրության ժամանակ հեռախոսով արդեն նկարահանել էր տեսախցիկի պարունակությունը, որի դեմ սակայն պաշտպանող կողմը բացարկ հայտարարեց՝ հիմնավորելով. որ անհայտ աղբյուրից է արված և հնարավոր է մոնտաժված լինի։
Արթուր Չախոյանը հայտարարեց, թե դժգոհ է քննության ընթացքից, սակայն դրական ակնկալիք ունի դատարանից և դատավոր Արման Հովհաննիսյանից։
Հիշեցնենք, որ Արթուր Չախոյանը հայտարարում է, որ իր վրա երեք հոգով են հարձակվել, ինչի մասին կան նաև վկաների ցուցմունքները, բայց մեղադրյալը կտրուկ հերքում է փաստը, իսկ Չախոյանի վերցրած տեսագրությունում հստակ երևում է, որ դեպի իր կողմ վազողները երեքն են եղել։
Դատավոր Արման Հովհաննիսյանը հայտարարեց, որ չնայած պաշտպանող կողմի բացարկին, ինքը դատարանի որոշումը կայացնելու ժամանակ կհամադրի Չախոյանի ներկայացրած տեսագրությունը և վկաների տված ցուցմունքները՝ իր համար ճիշտ եզրահանգման գալու համար։
Դատարանն ավարտեց վկաների և մեղադրյալի ցուցմունքների լսումը և փետրվարի 26-ին լսելու է կողմերի եզրափակիչ ճառերը։
«Իրենց մանկլավիկներին ցանկանում են պատասխանատվությունից ազատեն, որպեսզի հետագայում իրենց կեղտոտ գործերը շարունակեն։ Մահափորձով քրեական գործերով ինձ փորձում են լռեցնել։ Չնայած տեսնում ենք, որ դրանից հետո էլ այն չի ստացվում»,- հայտնեց Չախոյանը։