«Հրապարակ». Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո
Օրվա մամուլ
08:50 11/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱՄՆ-ից  ընդամենը երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մտահոգությունների առիթ է դարձել ՔՊ-ում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը երեկ Փարիզ է մեկնել` մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նաև հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն իշխանական թիմում խոսում են, որ Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո։

Վաշինգտոնում նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ ծանր տրամադրությամբ է Հայաստան վերադարձել և որոշել է հանդիպել Մակրոնի հետ` որպես մխիթարություն, և, ըստ ամենայնի, ճշտելու Հայաստանի` ԵՄ գնալու օրակարգը: Եվ եթե Արևմուտքից աջակցություն չստանա, հնարավոր է նորից հետ կանգնեն դրանից ու գնան դեպի Ռուսիա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Հրապարակ». Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո