Անհուսալի վարկերի ծրագրից օգտվելու համար արդեն 1000 քաղաքացի է դիմել. Փոխնախարար
Տնտեսություն
14:02 12/02/2025
Հայաստան

Անհուսալի վարկերի ծրագրից օգտվելու համար արդեն 1000 քաղաքացի է դիմել. Փոխնախարար

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրի մեկնարկից ի վեր այսօրվա դրությամվ 1000 շահառուի հաստատված դիմում կա։

«Կարծում եմ՝ լավ ցուցանիշ է։ Դիմումներն ընդունում ենք հիմնականում օնլայն տարբերակով, ովքեր չունեն նույնականացման քարտ, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայություն, նույն գործընթացը շատ արագ կիրականացվի մեր աշխատակիցների օգնությամբ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ դիմումնի ընդունումը մեկնարկել է այս տարվա փետրվարի 1-ին կշարունակվի մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը։

«2024 թվականի հոկտեմբերի տվյալներով, նման կարգավիճակ ունեցող անձանց թիվը շուրջ 220 հազար է։ Կարծում եմ, դեռփոփոխություններ կլինեն, միգուցե թիվն ավելացած կլինի։ Մենք կարծում ենք, որ 220 հազարի 60 տոկոսն ի վիճակի է ու կարող է դառնալ ծրագրի շահառու»,-ասաց պաշտոնյան։

Փոխնախարարը հիշեցրեց, ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն ԿՎ կողմից լիցենզավորված բանկերից ու վարկային կազմակերպություններից վերցրած վարկ կամ վարկեր, որոնք առնվազն երեք տարի չսպասարկվելու հետևանքով դասակարգված են որպես անհուսալի, որոնց հանրագումարը մայր գումարի գծով չի գերազանցում 1 մլն դրամը։

Placeholder
Անհուսալի վարկերի ծրագրից օգտվելու համար արդեն 1000 քաղաքացի է դիմել. Փոխնախարար