Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եկեք ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած Ղարաբաղ. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներին
«Հեյդար Ալիևի կողմից եղել էր առաջարկ, փոխանակման ծրագիր։ Բանակցությունների արդյունքում ՔիՎեսթի փաստաթուղթ է ձևավորվել Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկություն է եղել, որը բանակցությունների արդյունքում դարձել է Քիվեսթյան փաստաթուղթ , որի արդյունքով Լեռնային Ղարաբաղը Լաչինով պետք է դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ և որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ» Հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա ՔՊ-ական պատգամավորներին հորդորեց ժողովրդին չմոլորեցնել։
Պատգամավոր նկատեց որ ներկայում Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ ՔՊ-ական իշխանությունը նորից խոսում է Նախիջևան-Ադրբեջան կապ տրամադրելու մասին։
«Երեկ էլ հայտարարվեց, որ անխոչընդոտ, անկանգառ կապ եք պատրաստվում տալ... Դուք հասկանում եք՝ բանակցությունների էության տարբերությունը՝ որտեղ ենք եղել և այժմ ուր ենք հասել»,- հայտարարեց Գրիգորյանը։
Նշելով, որ ՔՊ-ականները հայտարարում են, թե Մեղրին արդեն տրված է՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այն տեղում է և դիմեց իշխող ուժի պատգամավորներին. «Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք ձեր պահած ԼՂ»