ԿԳՄՍ նախարարությունը մշակութային գոյատևման թշնшմին է. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ
Մշակույթ
16:54 12/02/2025
Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը մշակութային գոյատևման թշնшմին է. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ

««Գոյ» թատրոնի ոչնչացումը ծրագրված և դիտավորյալ գործողություն էր»,- ֆեյսբուքյան տեղադրված տեսանյութում ասում է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյան։

«701-Ն Կործանարար որոշումը. Հայաստանի կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը հերթական անգամ ապացուցեցին, որ մշակույթն իրենց համար արժեք չունի։
701-Ն որոշումը, որը հանրությանը ներկայացվեց որպես մշակութային բարեփոխում, այլևս պարզ է, որ այն նախագծված մշակութային ջարդ էր:

«Գոյ» թատրոնի ոչնչացումը ծրագրված և դիտավորյալ գործողություն էր, որի արդյունքում տասնյակ արվեստագետներ դուրս մնացին իրենց սիրելի աշխատանքից, իսկ հազարավոր հանդիսատես զրկվեց իր սիրելի թատրոն այցելելու հնարավորությունից։

«Գոյ» թատրոնի լուծարումը ոչ թե բարեփոխում էր, այլ քաղաքական որոշում, որը նպատակ ուներ վերացնելու անկախ և ինքնուրույն մտածողություն ունեցող մշակութային օջախը։ 

ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ ապացուցեց՝ իր նախագծերն անգրագետ և տգետ մոտեցումներ են մշակույթին։ ԿԳՄՍ նախարարությունը մշակութային գոյատևման թշնամին է։

Այս որոշումը մեկ բան է ցույց տալիս՝ կառավարությունն ու ԿԳՄՍ նախարարությունը ոչ թե զբաղված են մշակույթը բարելավելով, այլ այն քանդելով։

701-Ն որոշումը պետք է անվավեր ճանաչվի, իսկ ԿԳՄՍ նախարարութւան ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն այս հանցագործության համար։ Հայ մշակույթը չի կարող դառնալ անգրագետ պաշտոնյաների կամայական որոշումների զոհը։

«Գոյ» թատրոնը պետք է վերականգնվի, իսկ մշակույթի հանդեպ այս վերաբերմունքը պետք է դատապարտվի։ Արվեստը չի կարող զոհ գնալ այս քաղաքական խաղերին, այս բարբարոսական քայլը չի կարող լռությամբ ընդունել»,- տեսանյութում ասում է Սարգիս Արզումանյանը։ 

Placeholder
ԿԳՄՍ նախարարությունը մշակութային գոյատևման թշնшմին է. «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ