Անհանգստության այլ առիթներ փնտրեք. ԿԳՄՍ նախարարը՝ Հայոց gեղաuպանnւթյան թանգարանի հիմնանորոգման մասին
Կրթություն, գիտություն
17:16 12/02/2025
Հայաստան

Անհանգստության այլ առիթներ փնտրեք. ԿԳՄՍ նախարարը՝ Հայոց gեղաuպանnւթյան թանգարանի հիմնանորոգման մասին

«Կարող եք հանգիստ լինել  աշխատանքների հարթ ընթացքն ու ժամանակին ավարտն երաշխավորված է պետության կողմից»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների մասին հարցին։

Նա նշեց, որ Ցեղասպանության թանգարանի հիմնանորոգման  աշխատանքների համար պատշաճ միջոցները նախատեսված են, պայմանագիրը կքնված է, հաղթող կազմակերպությունը աշխատանքները, իհարկե, համաձայնեցնում է թանգարանի աշխատանքի հետ, քանի որ առջևում ապրիլի 24-ն է։

Ժ.Անդրեասյանն ասաց, որ ամբողջական վերափոխվելու է, արդականացվելու է թանգարանը, ունենալու են շատ ավելի լավ պայմաններ թե  տարածքի, թե թանգարանի շենքի համար։

«Այս առթիով անհանգիստ լինելու պատճառ չունեք։ Հիմնանորոգման աշխատանքները սկսված են 2024 թվականին, ավարտին կհասցվեն ամենաուշը 2026 թվականին։

Անհանգստության այլ առիթներ փնտրեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ 

Placeholder
Անհանգստության այլ առիթներ փնտրեք. ԿԳՄՍ նախարարը՝ Հայոց gեղաuպանnւթյան թանգարանի հիմնանորոգման մասին