Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից
Քաղաքական
13:06 12/02/2025
Տարածաշրջան

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից

Թեհրանը հրաժարվում է բանակցել Վաշինգտոնի հետ, քանի որ ԱՄՆ-ը չի հասկանում դիվանագիտության լեզուն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Բանակցությունները ենթադրում են պայմաններ։ Ուժի լեզուն բանակցային գործընթացի մաս չէ, և հայտարարված առավելագույն ճնշումը չի նպաստում բանակցություններին։ Մենք «ոչ» ենք ասում հակառակ կողմի հետ բանակցություններին (նկատի ունի ԱՄՆ-ին), քանի որ նրանք չեն հասկանում դիվանագիտության լեզուն։

Աշխարհը տեսավ, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվեց Իրանի ջանքերի արդյունքում, բայց ամեն ինչ ավարտվեց հենց նրանց միակողմանի դուրդս գալով»,- ասուլիսի ժամանակ ընդգծել է կառավարության ներկայացուցիչը, որը հեռարձակվել է է SNN հեռուստաալիքով։
 

Placeholder
Իրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցություններից