Մերի Տեր-Ստեփանյան.  Կիբերբnւլինգը դեռահասային տարիքում շատ ավելի լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ
Առողջություն
14:53 12/02/2025
Հայաստան

Մերի Տեր-Ստեփանյան. Կիբերբnւլինգը դեռահասային տարիքում շատ ավելի լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ

«Դեռահաս տարիքում գտնվող աղջիկների շրջանում անպատասխան սերը կարող է լինել տարբեր գործողությունների պատճառ, իսկ տղաների մոտ ավելի արտահայտված է բուլինգի երևույթը»,- «Մանկական հոգեկան և ֆիզիկական առողջություն. տրավմատիզմ, կանխարգելում» թեմայով ասուլիսում ասաց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։

Ըստ նրա, եթե նրանց հոգեբանական ճնշման են ենթարկում, դա նրանց մոտ կարող է բերել տարբեր խանգարումներ։

«Այսօր արդեն ապացուցված է՝ կիբերբուլինգ հասկացություն գոյություն ունի, որը դեռահասային տարիքում շատ ավելի լուրջ խնդիրների պատճատ կարող է դառնալ ընդհուպ մինչև երեխայի մոտ սուիցիդալ մտքերի զարգացում», ասաց Մ. Տեր-Ստեփանյանը։

Մասնագետը հանրության ուշադրություն հրավիրել հենց այս հասկանության վրա, քանի որ երեխաներ կան, ովքեր տասնյակ ժամեր անցկացնում են սոցիալական հարթակներում. «Անհրաժեշտ է ծնողի ուշադրությունը՝ սահմանափակել այս ամենը, քանի որ թույլ չի տալիս երեխան նորմալ ձևավորվի, և հետագայում ունենում ենք խնդիրներ, որոնք արդեն հասուն բնակչի մոտ ձևավորվում է ոչ ադեկվատ վարքագիծ իր հասարակական ու առողջական խնդիրներով»։

Կիբերբուլինգն իրականացվում է համակարգչի միջոցով, արտահայտվում է հաղորդագրություններում, նամակներում, սոցիալական մեդիայում, ֆորումներում, խաղերում։ Կիբերբուլինգի ընթացքում ուղարկվում, հրապարակվում կամ կիսվում է մեկ այլ անձի համար բացասական, վնասակար, սխալ, կոպիտ տեղեկատվություն, ինչը կարող է նվաստացնել տվյալ անձին։ Կիբեռբուլինգի դեպքերը հիմնականում տեղի են ունենում մեդիա հարթակներում՝ Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը և TikTok-ը, Messenger, Viber, WhatsApp:
 

Placeholder
Մերի Տեր-Ստեփանյան. Կիբերբnւլինգը դեռահասային տարիքում շատ ավելի լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ