Նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն. Ավանեսյանը՝ 44-օրյայի զոհերի մասունքների վերաբերյալ
Հարցազրույցներ
14:54 13/02/2025
Հայաստան

Նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն. Ավանեսյանը՝ 44-օրյայի զոհերի մասունքների վերաբերյալ

«Այո, փոքրաթիվ, բայց նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն»,-հայտարարեց Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքների նույնականացման արդյունքները ծնողների կողմից ճանաչելու և հուղարկավորելու նոր դեպքերի մասին հարցին։

Նա նշեց, որ գործընթացը շարունակվում է՝ հավելելով, որ կա միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում յուրաքանչյուր գերատեսչություն իր լիազորությունների շրջանակում աշխատանքներ է տանում այդ գործընթացում հնարավորինս մեղմ, ճիշտ, բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝  ի վերջո կարողանան, բոլոր աճյունները հուղարկավորել։

Ավանեսյանը հայտնեց, որ իր հիշատակած հուղարկավորման վերջին դեպքը եղել է միայն հարազատի համաձայնությամբ և իրենք են միայն հուղարկավորում արել։

«Այն դեպքում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները կամ հարազատները չեն ընդունում արդյունքները, այդ մասով դեռ աշխատանքները շարունակվում են»,-հայտարարեց առողջապահության նախարարը։

Նա նշեց, որ եթե քննարկում լինի դիահերձարաններում եղած աճյունները  եղբայրական գերեզմանում հուղարկավորելու վերաբերյալ, ապա տեղյակ կպահեն։

«Բոլոր դեպքերն այդպիսին են, այստեղ արված բոլոր ներպետական փորձաքննությունների արդյունքները և արտերկրում իրականացված փորձաքննության արդյունքները համընկնում են իրար հետ, բայց դրա արդյունքում էլ հարազատների հետ աշխատանքները շարունակվում են»,-ասաց Ավանեսյանը՝ պատասխանելով մասունքների նույնականացման ԴՆԹ փորձաքննությունների ճշգրտության մասին հարցին։

Նա այդ մասունքների մասով ոևէ թիվ չհնչեցրեց։

Placeholder
Նման դեպքեր ունենք, որ վերջին շրջանում իրականացվել է հուղարկավորություն. Ավանեսյանը՝ 44-օրյայի զոհերի մասունքների վերաբերյալ