Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով
Քաղաքական
16:24 13/02/2025
Աշխարհ

Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով

Մոսկվան սկսել է նախապատրաստվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման բանակցային խմբի ձևավորմանը։ Այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, սկսվել է։ Հենց նախագահը համապատասխան որոշում կայացնի, մենք ձեզ կտեղեկացնենք»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ պատասխանելով համապատասխան հարցին՝  լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝ առայժմ կոնկրետ պայմանավորվածություններ չկան ամերիկյան ներկայացուցիչների Ռուսաստան այցի հետ կապված։

Ըստ Պեսկովի՝ Կրեմլը տեսնում է նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի միջև անհապաղ հանդիպում կազմակերպելու անհրաժեշտություն, սակայն այդ հարցի շուրջ աշխատանքները դեռ նոր են սկսվում, և կոնկրետ ժամկետների մասին խոսել դեռ անհնար է։

«Այդուհանդերձ, նախագահները պայմանավորվել են, որ անմիջապես հրահանգներ կտան իրենց օգնականներին, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքները, Հիմա աշխատանքները, բնականաբար, արագ կսկսվեն, պետք է սպասել զարգացումներին՝ երևի արդեն հաշվի առնելով, թե որ վայրում, ինչ ժամկետներում այն տեղի կունենա»,- ասաց նա։
 

Placeholder
Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայի հարցով բանակցային խմբի ձևավորմանը. Պեսկով