Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին
Քաղաքական
22:27 13/02/2025
Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին

Իրանում Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացի է ձերբակալվել. Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է Sky News հեռուստաալիքը։

«Մենք հյուպատոսական օգնություն ենք ցուցաբերում Իրանում կալանավորված երկու բրիտանացիների և կապի մեջ ենք տեղական իշխանությունների հետ»,- ասել է նա։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը զգուշացրել է, որ Իրան այցելած բրիտանացիները պետք է նկատի ունենան «ձերբակալման, կալանավորման և մահապատժի» վտանգը, երբ պլանավորեն իրենց ուղևորությունը: Գերատեսչությունը նշել է, որ Թեհրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը, ուստի իրանական անձնագիր ունեցող անձինք կհամարվեն բացառապես իրանցի։

«Մամուլի վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ Թեհրանը ձգտում է կալանավորել մարդկանց, ովքեր այցելել են Իրանում իրենց հարազատներին: Առանց միջադեպերի Նախորդ այցերը Իրան չեն երաշխավորում ձեր անվտանգությունը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
 

Placeholder
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է Իրանում իր երկու քաղաքացիների ձերբակալության մասին