Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ
Օրվա թեմա
15:55 13/02/2025
Աշխարհ

Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ։ Մեքենայի ղեկին եղել է  Աֆղանստանի 24-ամյա քաղաքացի։ Նա ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Վերջին տվյալներով, առնվազն 28 մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։

Առայժմ հայտնի չէ, արդյոք միտումավո՞ր է արել վարորդը, թե՞ ոչ։

Ոստիկանները միջադեպին վերաբերվում են որպես «կասկածելի հարձակում», և  կասկածյալը ոստիկանությանը հայտնի է գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործություններով։

Աղբյուրի տեղեկություններով,  մեքենան մխրճվել է արհմիությունների մասնակցությամբ ցույցի մասնակիցների մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել Ջեյմս Դեյվիդ Վենսի  և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մյունխեն ժամանելուց ժամեր առաջ։ Հիշեցնենք, որ այս օրերին անցկացվում է Մյունխենի անվտանգության համաժողովը: 

Placeholder
Զելենսկու Մյունխեն ժամանելուց առաջ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ