«Հրապարակ». Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով
Օրվա մամուլ
09:03 14/02/2025
Հայաստան

«Հրապարակ». Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների 10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։

Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
«Հրապարակ». Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով