«Ժողովուրդ». Եվրոպական միությունն անտեսո՞ւմ է Հայաստանին
Օրվա մամուլ
09:05 14/02/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Եվրոպական միությունն անտեսո՞ւմ է Հայաստանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին:

Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեև ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրև հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջև, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեև նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի: Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչև երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որևէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել և ոչ էլ որևէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:

Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաև այդ «մեծ ընտանիքի» անդամները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ». Եվրոպական միությունն անտեսո՞ւմ է Հայաստանին