Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան
Հասարակություն
19:08 14/02/2025
Հայաստան

Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան

Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․

«Պատմություն կա այս լուսանկարների հետևում
Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա նստած է կառավարությունում, Ազգային ժողովում ու Հանրայինում, իրականում տրասնպորտի թանկացման դեմ բողոքողներ չեն, սիրելի´ հայրենակիցներ: Սա ընդամենը տրանսպորտի սակագների թանկացմանը դեմ ակցիայի անվան տակ օպերատիվ աշխատակիցների մի զինավարժություն ու ապրոբացիա էր, որն ամբողջ թափով գործի պետք է դրվեր 2018 թ.:

Մի´ խաբնվեք:

Այս շինծու ակցիայի մասնակիցներն այդ օրը ցանկանում էին բողոքի ակցիան իրականացնել Հայոց ցեղասպանության հուշահամալրի խորապատկերին: Դա կտրականապես արգելեցի ու ասեցի, որ ինձ համար նման վարքագիծն անթույլատրելի է և որ հուշահամալիրը զերծ պետք է մնա ցանկացած շահարկումից: Դրա համար էլ լուսանկարվել են Ծիծեռնակաբերդի զբոսայգու կաղնիների պուրակում:
Այսպիսի բաներ»:

Placeholder
Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան