Պինոքիոյի պես. Չիլիացին պատմել է, թե կետը ինչպես է իրեն կուլ տվել, այնուհետև դուրս թքել
Աշխարհում
13:37 14/02/2025
Աշխարհ

Պինոքիոյի պես. Չիլիացին պատմել է, թե կետը ինչպես է իրեն կուլ տվել, այնուհետև դուրս թքել

Կետը փորձել է կուլ տալ, այնուհետև դուրս է թքել չիլիացուն, որը փչովի նավով նավարկում էր Մագելանի նեղուցով։ Այս մասին հայտնում է El Pais թերթը։

Ինչպես լրագրողներին պատմել է տղամարդը, առաջինը, որ զգացել է, մեջքին ուժեղ հարվածն է եղել, որը նրան դուրս են շպրտել իր փչովի նավակից և հետո հասկացել, որ գտնվում է անհայտ վայրում՝ շրջապատված լորձով:

«Երբ ես կետի բերանում էի, հիշեցի Պինոքիոյին, որին նույնպես կուլ էր տվել կետը»,-պատմել է Ադրիան Սիմանկասը՝ ներկայացնելով իր ապրումները:

Ի վերջո, կետը Սիմանկասին դուրս է թքել բերանից և նրան վերցրել է հայրը, որը մոտակայքում էր: Վերջինս նաև նկարահանել է դեպքը։
 

Տեսանյութը՝ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի ֆեյսբուքյան էջից։

 

Placeholder
Պինոքիոյի պես. Չիլիացին պատմել է, թե կետը ինչպես է իրեն կուլ տվել, այնուհետև դուրս թքել