Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսական տունը և Վ Բրյուսովի անվան համալսարանը համատեղ միջոցառումներ են իրականացնում
Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) և Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան համալսարանը հիմնադրման 90-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների շարքը են նախապատրաստել։ Այդ մասին հայտնում է ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը և Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը միավորում են ուժերը՝ որպեսզի համալսարանի 90-ամյակը դառնա ոչ միայն ամսաթիվ, այլ ռուսերեն բառի և հայկական հյուրընկալության օրհներգ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Համալսարանի գրադարանի տնօրեն Դիանա Սարաֆյանի խոսքով, համալսարանը երկար տարիներ համագործակցում է Ռուսական տան հետ, և փոխգործակցության արդյունքները միշտ էլ արդյունավետ են եղել։ «Վստահ եմ, որ այս տարի մենք կունենանք նաև շատ հետաքրքիր նախագծեր, որոնց թվում են մեր համատեղ այցելությունները թանգարան, ուսանողների, դպրոցականների և լայն հասարակության շրջանում ինչպես համալսարանի, այնպես էլ (Վալերի) Բրյուսովի ստեղծագործական ժառանգության հանրահռչակումը»,-ասել է Սարաֆյանը։